ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը։
«Նիկոլն ու պետական ինստիտուտները
Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:
Որոշեցի առ այժմ էս գրառումով.
2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ-առ-կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` պետական ինստիտուտների ձևավորումով, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով... Ավիացիոն Համակարգի ստեղծումն ու կառավարումը:
Պետական ինստիտուտի ստեղծման հայեցակարգը, ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով.... տորպեդահարվեցին ի օգուտ «լՕքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փիառանոնսի) ընկերություններ հրավերի:
Ստում ես քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին ես ստել:
Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:
Քեզ պետք է քաոսը:
Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է:
Դու չես եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու:
Քո նպատակը ոչ թե պետական ինստիտուտների ստեղծումն է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը