Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2016 թվականից արդեն Արցախյան հարցը փակուղի էր մտել, ինքը որպես երկրի ղեկավար երեք տարի ժամանակ ուներ ամեն ինչ վերակազմակերպելու, բայց բացարձակ ոչինչ չարեց։ ԱԳՆ-ում ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազատագրական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը։
«Բացի այն, որ ոչինչ չարեց, հարաբերություններ փչացրեց Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և աշխարհի հետ։ Եթե ինքը հասկանում ու գիտակցում էր, որ արդեն ելք չկա Արցախի հարցում, ինրո՞ւ էր հարաբերւթյուններ փչացնում։ Սա նշանակում է, որ ինքը գիտակցաբար ծախել է ամեն ինչ, դավաճանել է հայ ժողովրդին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը