Zham.am-ը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տելեգրամ ալիքներից մեկը Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց, որում վերջինս ինչ-որ զրույցի ընթացքում մասնավորապես նշում էր, որ իր համար գերիները չկան:
Ալեն Սիմոնյանի այդ խոսքերից հետո անհետ կորածների և գերիների հարազատները մայրաքաղաքում և Գյումրիում դուրս էին եկել փողոց, իրենց բողոքն ու զայրույթն արտահայտելու համար։ Մայրաքաղաքում անգամ Հանրապետության Հրապարակ տանող փողոցներ են փակել, որտեղ տեղակայված է ՀՀ Կառավարության շենքը։
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, զոհվածների և գերիների հարազատները նույնպես հավաքվել էին Ազգային ժողովի ու Կառավարության շենքերի մոտ։
Zham.am-ի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի անեդորդին՝ Հրաչյա Հակոբյանը, որը նաև համատեղությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, զոհվածների և գերիների հարազատների հետ հանդիպումից խուսափելու համար Ազգային ժողովի շենք է մուտք գործել օգնականների համար նախատեսված մուտքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը