ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց իր իսկ առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, թե իրենք առաջարկել էին, որ գերիների հարազատներից առնվազն 15 հոգի պետք է նիստին ներկա լինի:
«Մենք պահանջել էինք, որ նիստին ներկայանա Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենը, Պաշտպանության նախարարը, բայց նրանցից որևէ մեկը ներկա չէր նիստին, ավելին, գրեթե վարչության պետերի մակարդակով էր ներկայությունը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց, թե իրենք լքել են փակ նիստը, քանի որ վարչության պետերի մակարդակով ներկայացածները չէին կարող պատասխան տալ իրենց հարցերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը