«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ԱԺ ամբիոնից, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը և ընդգծելով՝ « Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, նշեց․
«Հանրային հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննրկումը , երբ որոշում եք փակ ռեժիմով անցկացնել , նշանակում է փակում եք այդ մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը , երկրորդը՝ առաջարկում ենք գտնել մեխանիզմ՝ առնվազն գոնե 15 հարազատներ հրավիրել, թող այդ քննարկմանը մասնակցեն, նորից արձագանքը զրո էր ձեր կողից, երրորդ՝ առաջարկում էինք Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր ուղղակի պատասխանատու են, գան ու պարզաբանում տան, մեզ ասում եք ուղարկել ենք հրավերը , բայց արձագանքը՝ զրո․ սա նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի արժեվորում խորհրդարանի դերը, առաջնորդվում է ՝ ընդդիմություն-իշխանություն ճակատում կռիվ տալով։ Մեր առաջարկն այն է, որպեսզի այս՝ պառլամենտական քննարկումները դարձնել առարկայական՝ օգտակար դարձնելով դրանք մեր պետության և մեր այդ քաղաքացիներին շուտափույթ վերադարձի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով»,-խոսքը եզրափակեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը