Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կորցնում է, կորցրել է շատ խոշոր համայնքներում իր իշխանությունը. և այսօրվա գրառումը նաև դրա ապացույցն է, չնայած նրան, որ երեկ իշխանական պատգամավորները փորձում էին տպավորություն ստեղծել՝ ինչ-որ թվեր հնչեցնել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է ունենալ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նշեց, որ իշխանական պատգամավորները ընտրությունների վերաբերյալ ինչ-որ թվեր էին հնչեցնում, բայց այդտեղ մանիպուլյացիա կա։
«Օրինակ, գրել էին, որ թեկնածուներից մեկը 70 քանի տոկոս ձայն է հավաքել, բայց պատկերը հետեւյալն է՝ միակ թեկնածուն է եղել, մասնակցության ցուցանիշն էլ եղել է 20%: Այսինքն, 80%-ը մերժել է մասնակցել ընտրություններին»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը