Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հունվարի 1-ից խմելու ջրի, իսկ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին պաշտոնական լուրերը լսելուց հետո, եթե այս մարդիկ այսօրվանից սկսած նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա կարելի է եզրակացնել, որ 2015 թվականին "էլեկտրիկ Երևան" անվանումը ստացած քաղաքացիական շարժումը կամ անազնիվ սրիկայություն էր, կամ այս մարդիկ հինգ տարվա մեջ ակտիվ քաղաքացիներից վերածվել են իշխանության ենթակա անդեմ ու դատարկ կենսազանգվածի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը