Հերթական անհեթեթություն է տեղի ունենում, այն մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել և դիմագրավել թուրքին, փորձում են մեկուսացնել և կալանքի տակ պահել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը: «Սա հիշեցնում է արդեն 36 թիվը, 1915 թիվը, երբ մշակութային գործիչներին, բժիշկներին ձերբակալում էին, ինչպես հիմա օրինակ բժիշկ Չարչյանին են կալանավորել, սրանց պատկերացումներով Աշոտ Միանսյանն ու Արմեն Չարչյանը պետք է թաքվնվեն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը