01 12 2021

Փաշինյանը բանակցությունների ժամանակ պարտված կողմ է և չի կարող շարունակել բանակցել․ պատգամավոր



Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է , նա բանակցությունների ժամանակ պարտված կողմ է և մեր բանակցողը չի փոխվել,  դրա համար էինք  ընտրություններից առաջ ասում, որ  պարտված ղեկավարը չի կարող գնալ  ու շարունակել  բանակցությունները։ 

«Ռոբերտ Քոչարյանը խոսում էր Շուշին և Հադրութը բանակցություններով հետ բերելու մասին, բայց բանակցությունների նման ընթացքի դեպքում արդեն այդ նպատական էլ մշուշոտ է դառնում, քանի որ ներկայիս բանակցող Փաշինյանն արդեն բանակցություներում համաձայնություն է տալիս կորցրած տարածքների հարցում»,-ասաց Ագնեսա Խամոյանը։

Շարունակելով խոսքը պատգամավորն ասաց, որ ադրբեջանական պաշտոնյաները միջազգային կոնֆերանսների և սեմինարների ժամանակ արդեն հղում են անում Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ