Ինչպես արդեն նշել էինք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստին մասնակցում է նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է աջակցելու Առուշ Առուշանյանին անարդարության դեմ պայքարում: «Այն, ինչ կատարվում է Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, անձնական վրեժխնդրության հետևանք է, բոլորս էլ հիշում ենք իշխանության այցը Սյունիքի մարզ, կալանավորված տղաների վերաբերմունքը նրանց նկատմամբ: Նման տղաների ազատությունից զրկելը, որոնք կարողացել են կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը, զենք վերցրել, կարող է անվտանգային հարցեր առաջացնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը