29 11 2021

Էջմիածնում թաղամաս կա, որտեղ ոնց որ նախնադար լինի, ոչ մի խնդիր չի լուծվել․ Սևակ խաչատրյան



Ընդհանարապես ժամանակը չէր ընտրություններ կազմակերպելու, հատկապես, որ շատ համայնքներում նույնիսկ 5 տարի ժամկետը չի լրացել։ Ասուլիսի ժամանակ ասաց Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում Էջմիածին դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Սևակ խաչատրյանը։

«Այս մարդիկ մեկ նպատակ ունեն՝ այն համայնքներում, որտեղ իրենց իշխանահաճո մարդիկ չեն համայնքի ղեկավար, փորձում են տարբեր վարչական ռեսուրսներով, իրենց բնորոշ մեթոդներով իշխանության բերել իրենց կամակատարներին»։ 

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը՝ Սևակ խաչատրյանն ընդգծեց․ «Խոշորացման այդ քարտեզներն աբսուրդի ժանրից են։ Օրինակ՝ Արմավիրում Նորապատ գյուղը, որն Արմավիր քաղաքից ոչնչով չի տարբերուվում, ոնց որ մի փողոց լինի, Նորապատը քարտեզագրել, միացրել են Մեծամոր համայնքին, ինչ է թե Արմավիրի փոխմարզպետը պետք է դառնա համայնքի ղեկավար, ինքն էլ Նորապատից է»։

Ավելին՝ տեսանյութով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ