Մենք աթոռի ձգտում չունենք, մասնակցում ենք ընտրություններին, որովհետև այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, մենք չենք կարող մեր տեսակով անմասն լինել և գտնում ենք, որ սա քաղաքական ընտրություններ են։ Ինչքան էլ այս իշխանությունները փորձում են ՏԻՄ ընտրությունները ներկայացնել, որպես ասֆալտի գործի ընտրություններ, բայց պետք է մեր քաղաքացիները հասկանան, որ սա հստակ քաղաքական պայքար է։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Էջմիածին» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։
«Եթե դու ՔՊ ավագանու ցուցակում ես, դու ջուր ես լցնում այսօրվա իշխանությունների , Փաշինյանի թիմի ջրաղացին։ Այստեղ քաղաքի հարց չկա, սա քաղաքական ընտրություն է»,-ասաց նա։
Սևակ Խաչատրյանը նաև հիշեցրեց, իշխանափոխությունից հետո վեհարանի վրա հարձկման դեպքերը, երբ իշխանությունից որևէ մեկը դրան չարձագանքեց։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը