Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքները բազմազան են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և արդար լուծման հարցը կարևոր հարց է, բայց այս հարցի կողքին անշուշտ կա Արցախի ինքնորոշման, անվտանգության, Հայաստանի հզորացման և անվտանգության հարցերը։ Այս մասին Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանն ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։
«Այս նյութերի շուրջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ամեն քայլափոխին, ամեն ձևով աշխատում է, որի արդյունքները շատ հստակ են։ Հենց այսօր Սենատում պետք է քննարկվի ընդհանուր Ամերիկայի անվտանգության բանաձևը, որի մեջ կան երկու բարեփոխումներ, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աշխատել է սենատորների հետ, որպեսզի կրճատվի Ամերիկայի օժանդակությունը դեպի Ադրբեջան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը