ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողով։
Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։
Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։ Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվում են լուսաբանելու խորհրդաժողովի պաշտոնական բացման միջոցառումը և կարճ հարցազրույցներ վերցնելու տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատուներից։
Խորհրդաժողովը կսկսվի ժամը 10։00-ին` «Անի գրանդ հոթել» հյուրանոցում։
Մանրամասների համար՝
Գևորգ Ղուկասյան՝ 096-76-86-86
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը