Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բանակցությւոնները տևել են երեք ժամ:
Պուտինը հանդիպման բացմանը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար պայմաններ ստեղծելն է։
«Ինձ թվում է, որ դա իրականում մեր բոլոր ջանքերի նպատակն է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ այնտեղ իրենց ապահով զգան և նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն, զարգացնեն տնտեսությունը,- ասել էր ՌԴ ղեկավարը:
Պուտինը համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, հանուն ընդհանուր շահերի, պետք է ձգտեն ամրապնդել կապերը երկրների միջև։
«Մենք դարեր շարունակ միասին ենք եղել՝ որպես մեկ պետության մաս, ունենք շատ խորը պատմական կապեր, և մենք չէինք ցանկանա, որ դրանք փլուզվեն: Ընդհակառակը, մենք պետք է ձգտենք վերականգնել դրանք և պահպանել դրանք ապագայում», - ասել էր Պուտինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը