Մենք ունենք պատմական կարևորության քաղաքական փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն, որպես հանրության տպավորիչ հատվածի դիրքորոշում։ Այս փաստաթուղթը կարող է լինել իր էությամբ նույնպիսին, ինչպիսին 1992 թվակնի հուլիսի 8-ի փաստաթուղթն է, որն ունեցավ իր զարգացումները։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության կողմից կազմակերպած սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ լսումների ժամանակ ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«ՀՀ վարչապետը միանձնյա, միակողմանի անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին որոշում կայացրեց ի հակադրություն նոյեմբերի 9-ի ընդունած հայտարարության պահանջների, զորքերը հետ քաշել, այն ակնկալիքով, իբրև թե ռազմական գործողությունները չէին տեղափոխվի Սյունիք։ Իսկ հիմա որտե՞ղ են ռազմական գործութունները, Սյունիքում չե՞ն»,-ասաց նախկին վարչապետը։
Մանրամասն տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը