22 11 2021

Իմ ելույթում, հիշում եմ, շեշտեցի. դեմ եմ, որովհետև չեմ ուզում «նա» դառնա Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետը․ Արմեն Աշոտյան

Իմ ելույթում, հիշում եմ, շեշտեցի. դեմ եմ, որովհետև չեմ ուզում «նա» դառնա Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշել է 2018 թվականի մայիսի 1-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու օրը։

«2018 թվականի մայիսի 1-ին Ազգային Ժողովում փողոցի հսկայական ճնշման ներքո քննարկվում էր «նրա» վարչապետության հարցը։

Մթնոլորտը շիկացած էր։

Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին հեռարձակվում էր խորհրդարանի նիստը։ Հավաքված ամբոխը ծափահարում էր ի պաշտպանություն «նրան» հնչող ելույթներին, և սուլում մեզ, որ անգամ այդ ազգային խելահեղության վակխանալիային համարձակորեն հիմնավորում էինք, որ «նա» չի կարող լինել ղեկավար։

Հասավ նաև իմ ելույթի հերթը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։

Նա հիշել է՝ իր ելույթի պահին Հանրապետության հրապարակում ժողովված ամբոխը կրկին աշխուժացել է ու էկրանին հեռարձակվող իր ելույթին միջնամատ ցույց տվել և ինչ-որ բառեր վանկարկել։

«Այդպես էր իր ճանապարհը հարթում արյունարբու և անբարո ստահակը, ով ընդամենը 2.5 տարի անց հանգեցրեց մոտ 5 000 նահատակների, Արցախի 80%-ի կորստի և ազգային աղետի, որն այլ կերպ, քան զուլում կոչել չի ստացվում։

Իսկ հիմա այդ սրիկան պատառ-պատառ թուրքին է տալիս Հայաստանի Հանրապետության հողերը և զոհաբերում նոր երիտասարդ կյանքեր։

Հետաքրքիր է, ո՞ւր են հիմա այդ մարդիկ, ինչպե՞ս դասավորվեց նրանց ճակատագիրը, ինչպիսի՞ գին վճարեց այդտեղ հավաքված յուրաքանչյուրն այդ զանգվածային խելահեղության համար...

Չէ, անցյալը երեսով չեմ տալիս։ Թեպետ ասելիք շատ ունեմ, բայց դրա ժամանակն ու սիրտը չունեմ։ Ոչ էլ սեփական պատասխանատվությունից եմ փախչում։ Այդպիսին երբեք չեմ եղել, անգամ ուրիշի բեռն եմ վրաս վերցրել։ Պարզապես իմ ժողովրդի ապագան եմ փորձում մի փոքր ավելի պատասխանատու և կանխատեսելի տեսնել։

Հ.Գ. Իմ այդ ելույթում, հիշում եմ, շեշտեցի. դեմ եմ, որովհետև չեմ ուզում «նա» դառնա Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետը։

Ավաղ, ավաղ, ավաղ...», - գրել է Աշոտյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ