18 11 2021

Ի՞նչ էր ասում Փաշինյանը գերիների մասին քարոզարշավի ժամանակ և հիմա



Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժամանակն է քննել ու հասկանալ, թե ինչ հանգամանքներում են զինծառայողները գերի ընկնում:

«Ո՞ր դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ընդամենը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր համար բոլոր գերիները հավասար են և որ ինքը պատրաստ է որդուն ուղարկել Բաքու նրանց փոխարեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ