ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հրաժարվում է խոսել երկրում ստեղծված իրավիճակի մասին։
Yerevan.Today-ի լրագրողը փորձեց սահմանային իրավիճակի, մասնավորապես թշնամու Սյունիքում ծավալած ռազմական գործողությունների մասին մեկնաբանություն ստանալ Արսենյանից, սակայն այդպես էլ իշխանական պատգամավորից մեկնաբանություն չհնչեց։
Հիշեցնենք, որ երեկ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ ամբիոնից Ռուսաստանից պահանջում էին օգնել Հայաստանին, թե չէ կթեքվեն արևմուտք, սակայն պարզվեց որ որևէ գրավոր դիմում Հայաստանի կողմից չի ուղարկվել ո՛չ ՌԴ-ին, ո՛չ էլ ՀԱՊԿ-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը