Այսօրվա գլխավոր խնդիրն այն է, որ իշխանությունը փորձում է քողարկել իրականությունը, առաջնային հարցերը մղել երկրորդ պլան և կենտրոնանալ 3-րդ, 4-րդ-ական բնույթի խնդիրների վրա։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մենք խոսում ենք ճանապարհի փակվելու, այդ հատվածում գտնվող բնակավայրի անվտանգության մասին, ադրբեջանական լկտիությունների, սանձարձակությունների մասին, իսկ ի՞նչ է ասում է իշխանությունը։ Իշխանությունն ասում է՝ 2-րդ ճանապարհ ենք կառուցել, շատ լավ ճանապարհ է, որը որակական առումով ավելի լավն է, քան այն, որտեղ Ադրբեջանը մխրճվել է, ավելի անվտանգ է, միջազգային չափանիշներով, բայց ի՞նչ կապ ունի ճանապարհի որակը, երբ մենք խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն մխրճվել է ՀՀ տարբեր հատվածներ, այլ նաև լուրջ սպառնալիք է ստեղծում մեր բնակավայրերի համար։
Ավելին՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը