11 11 2021

Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է. Նիկոլ Փաշինյան



Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ օգոստոսից Ադրբեջանն Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում:

Նա նշեց, թե այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը ասֆալտապատվել է ու շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ:

Փաշինյանն ասաց, թե այդ ճանապարհով գնացել է Կապան ու կարող է վկայել՝ ստացել են որակյալ ճանապարհ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի տարածքում. խոսքը Էյվազլիի հատվածի մասին է:

«Հիմա կարող է այլ հարց ծագել, իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների ու բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ