Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն ընդգծեց՝ պետք է ունենալ այնպիսի իրավական մշակույթ, երբ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան:
«Մայր Աթոռը չի կարող ստանձնել օրենսդիր իշխանության գործառույթը, բայց կարող է իր հեղինակությամբ, իր խոսքով ուղենիշային լինել: Ես կարծում էի, որ նման հայտարարությունը և առաջարկը, որ Մայր Աթոռից ներկայացվել էր, պետք է որ էական նշանակություն ունենար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռն առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև Հունվարի 2-ը և 5-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը