Նրանք, ովքեր սիրում են այս երկիրը, նրանք ովքեր ուզում են պետության ողնաշարն ուղղվի, արժանապատվության փուլ մտնի, բոլորս հավաքվելու ենք և՛ վարչախմբին, և՛ միջազգային հանրությանը փոխանցենք երեք կարևոր ուղերձ։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում։
Պատգամավորը թվարկեց երեք ուղերձները․
«Մենք որքան շատ լինենք հրապարակում, այնքան մեր ուղերձը ավելի հասանելի կլինի, ավելի հասկանալի կլինի բոլորի համար։ Մեր հավաքով նաև վարչախմբին հասկացնում ենք, որ իրենք որքան շուտ հեռանան, այդքան լավ բոլորի համար։ Պարտված դեմքով վարչախումբը չի կարող ղեկավարել Հայաստանը»,- ասաց Նազարյանը։
Նա նաև հայտնեց, որ այդ հավաքով նաև հարգանքն է մատուցվում բոլոր նրանց՝ մեր նահատակներին և հրաշքով փրկված պատերազմի մասնակիցներին, ովքեր կարողացան փրկել այն, ինչ մնաց ՀՀ վերահսկողության տակ։
«Ամեն օր մոտեցնելով վարչախմբի հրաժարականը, ամեն օր մոտեցնում ենք նոր Հայաստանի կերտման սկիզբը։ Մեր ամենօրյա աշխատանքը, մեր պայքարը պետք է դրան միտված լինի, մենք ուրիշ անելիք չունենք։ Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառով ասում են, թե «եթե նոյեմբերի 8-ին իշխանություն չեք վերցնելու, մենք չենք գալու հրապարակ, դա պատրվակ է միայն արդարացնելու իրենց չգալը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը