Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները, ընդհանարպես ո՞վ է նրան իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին։
«Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ-ի անկախ հաստատության նկատմամաբ, այն էլ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից։ Եվ քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որին պաշտոնապես դիմել եմ՝ այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը