Վերջին երեք տարվա քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք Արցղախի տարածքների մեծ մասը, ունեցել ենք հազարավոր զոհեր, ունենք հազարավոր վիրավորներ, Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ինչի մասին օրերս հպարտությամբ հայտարարել էր մեծամասնության պատգամավորներից մեկը: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: «Այս իշխանությունը թանկ է նստում պետության վրա, դրա մասին է խոսում նաև ներկայացված բյուջեի նախագիծը, որի համաձայն ՀՀ արտաքին պարտքը հաջորդ տարի ևս ավելանալու է, եթե այսպես շարունակվի, այս պետությունը վերածվելու է պարտքապետության»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը