26 10 2021

Պետք է ստիպենք, որ վարչապետ կոչվող անձը ժողովորդի թիկունքում չստորագրի հերթական փաստաթուղթը․ Մանթաշյան



Գիտեք ինչքան հեշտ է նստել բազմոցին մի օր քննադատել իշխանություններին, մի օր ընդդիմությանը ու փորձել լավամարդ դուրս գալ ժողովրդի մոտ, մարգարեանալ, ասել՝ տեսեք ես երբվանից էի ասում։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին և 10-ին սպասվող հանրահավաքի և դրա վերաբերյալ քննադատությանը։

«Պետք է ստիպենք, որ վարչապետ կոչվող անձը ժողովորդի թիկունքում չստորագրի հերթական փաստաթուղթը։ Նա պարտավոր է  տեղեկացնել հանրությանըայդ փաստաթղթի բոլոր կետերի վերաբերյալ մինչև փաստաթղթի սոտրագրման պահը: Ինչքանո՞վ կհաջողվի կանխել, կախված է յուրաքնչյուր հայից»,- ասաց Մանթաշյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ