ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ու Արցախի համար մեծ կարևորություն ներկայացնող խնդրի վերաբերյալ պաշտոնական գրություն էի ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ ուղղելով մի խումբ հարցադրումներ։
Օրենքի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել, ավելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել։
Հարցադրումս հետևյալն էր.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Արցախի հարցով պաշտոնական Բաքվի հետ բանակցությունները վերսկսելու, իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով, ապա անհրաժեշտություն է առաջանում մեկնաբանություն ստանալ հետևյալ հարցադրումների շուրջ։
1․ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, 2020 թ. դեկտեմբերի երկրորդ կեսին, ՀՀ իշխանությունների քաղաքական որոշմամբ, հայկական զորքերը դուրս են բերվել Կովսականի և Սանասարի շրջաններից՝ դրանով անմիջականորեն վտանգելով նաև Սյունիքի անվտանգությունը:
Դրա արդյունքում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատված գտնվում է ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո, իսկ ճանապարհի մի շարք տեղամասերի հարակից հատվածներում ադրբեջանական զորքեր են տեղակայվել։ Հայկական զորքերի դուրս բերման արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նաև Կապան-Ճակատեն ճանապարհի մի մասը։
Քանի որ զորքերի դուրս բերումն այդ շրջաններից ուղղակիորեն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին, ըստ որի կողմերը «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», ապա հարցադրումներս հետևյալն են՝
ա. Եթե այո՝ ապա
բ) Ե՞րբ են տեղի ունեցել այդ փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները:
գ) Ի՞նչ մակարդակով են տեղի ունեցել բանակցությունները, ովքե՞ր են բանակցել հայկական կողմից:
դ) Ո՞վ է ստորագրել հայկական կողմից այդ փաստաթուղթը և ի՞նչ լիազորագրի հիման վրա:
ե) Ի՞նչ կարգով է այն ուժի մեջ մտել: Ինչո՞ւ այն չի վավերացվել Միջազգային պայմանագրերի մասին օրենքով սահմանված կարգով:
զ) Ինչո՞ւ այն չի հրապարակվել:
ա) Ի՞նչն է հիմք հանդիսացել հենց նշված կոորդինատներն ամրագրելու համար:
բ) Արդյո՞ք ՀՀ իշխանությունները «ադրբեջանական տարածքում» արտահայտությունը համարում են որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք:
գ) Եթե այո, ապա որն է նման ճանաչման անհրաժեշտությունը և իրավական հիմքը:
դ) Ինչո՞ւ է փաստաթղթի բուն տեքստում Կապան տեղանունը ադրբեջանական ձևով տառադարձվել: Կարելի՞ է ենթադրել, որ հայկական կողմը նախագծի մշակմանը չի մասնակցել, այլ միայն վերապահում է արել այնտեղ, որտեղ դա չանել չէր կարող։
Խնդրում եմ, որպեսզի գրությանը պատասխանելիս յուրաքանչյուր հարցին անդրադառնաք առանձին։
ԱԳ նախարարի ոչինչ չասող, իրավիճակը խճճող և խնդրի վտանգավորությունը քողարկող պատասխանը ստորև՝
«Ի պատասխան Ձեր՝ ՀՀ վարչապետին ուղղված սեպտեմբերի 27-ի թիվ N 107/4275-2021 գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորի գրավոր հարցմանը պատասխանելու վերաբերյալ, հայտնում ենք, որ սեպտեմբերի 15-ին կառավարության անդամների հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդրին՝ ներկայացնելով նաև հայկական կողմի դիրքորոշումը և մոտեցումները խնդրի առնչությամբ (տես http://www.youtube.com/watch?v=Cxlyzmrm8Xo... հղումով):
Ինչ վերաբերում է նշված ճանապարհահատվածի շուրջ բանավոր ըմբռնման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը, Ձեր կողմից հիշատակվող հարցազրույցում վարչապետի կողմից հանգամանորեն ներկայացվել է այն համատեքստը և տվյալ պահին ի հայտ եկած այն անվտանգային իրողությունները, որոնց առկայության պարագայում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև ձեռք է բերվել նման պայմանավորվածություն»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը