23 10 2021

ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն․ Արամ Վարդևանյան

ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Երեք տարի այս իշխանությունները նույնիսկ ամենահասարակ հարցերում հղում են տալիս այդ դրույթին, առանց ընկալելու դրա իմաստը։ Միաժամանակ պետական և ազգային կենսական հարցեր լուծելիս մոռանում են այդ դրույթն՝ առհասարակ։ 2020 թվականի, հոկտեմեբերի 19-ին մոռացել էին այդ դրույթը, 2020 թվականի նոյեմեբերի 9-ին ավելի հստակ մոռացել էին այդ դրույթը։
Այս պահին ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են» ու այդ ամենն արվում է մոռանալով հիշատակված դրույթը, ու կրկին ժողովրդից թաքուն։ Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած ըստ իրենց ընկալման «մանդատներից» ․․․

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ