22 10 2021

Քաղաքապետ, որին ընտրել են բնակչության ընդամենը 8 տոկոսը․ Արսեն Բաբայան

Քաղաքապետ, որին ընտրել են բնակչության ընդամենը 8 տոկոսը․ Արսեն Բաբայան

Գյումրիում պաշտոնապես գրանցված 100.000 բնակչության ընտրությամբ ընտրվել է քաղաքապետ: Այդ քաղաքապետը ստացել է ընդամենը 8000 ձայն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ անգամ էլ ուշադրություն դարձնենք թվերին. 100.000 մարդուց այդ քաղաքապետին ընտրել են ընդամենը 8000 հոգի:

Որևէ իշխանության ժամանակ այսպիսի սարսափելի երևույթ տեղի չէր ունեցել: Քաղաքապետ, որին ընտրել են բնակչության ընդամենը 8 տոկոսը:

Տեսնես ի՞նչ է զգալու այդ մարդը, երբ իրեն դիմեն պարոն քաղաքապետով:

Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ