15 10 2021

Անատամ վարքագիծը միայն ավելի է լկտիացնում թշնամուն․ Արամ Վարդևանյան



«Արձանագրելով,  որ  երեկ ունեցել  ենք վիրավորված զինծառայողներ ,  ուստի , այն որ Ադրբեջանը և իրենց իշխանությունը , ի դեմս իրենց երկրի ղեկավարի, դասական իմաստով միջազգային հանցագործներ են , այլևս կարիք չկա քննարկելու։ Մենք խոսում ենք մի երկրի մասին , որոնք  44-օրյա պատերազմի ընթացքում որևէ մարդասիրական, միջազգային   իրավական նորմի առաջ չկանգնեցին , հնարավոր  և  անհնար հանցագործությունները թույլ տվեցին,  և նման պայմաններում ակնկալել խաղաղություն  նման հանցագործներից հնարավոր չէ»,-լրագորղների հետ ունեցած ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակկցության պատգամավոր Արամ Վարադևանյանը։

Նրա խոսքով  Ադրբեջանի հանցագործության մասին  խոսելու  միակ ձևը միջազգային իրավական պատասխանատվության  գործիքակազմն է․

«Բայց մյուս կողմից  տեսնում ենք այն հռետորաբանությունը , որը հնչում է ՀՀ իշխանությունների կողմից , կյանքը ցույց է տալիս, որ նման անատամ վարքագիծը  միայն ավելի է լկտիացնում  թշնամուն»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Հիշեցնենք, որ Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել է պանելային քննարկում «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով ։  

Քննարկմանը մասնակցում են իրավաբաններ, փաստաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, խորհրդարանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, պատգամավորներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ