Թեև պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարած որոշ անձինք այսօր կանգնում են Ադրբեջանի արդարադատության առջև, Հայաստանում դեռևս ոչ մի անձ պատասխանատվության չի ենթարկվել դրա համար, hակառակը՝ նրանք հերոսացվել են: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՝ «անհետ կորած անձանց խնդրի լուծում. ընտանիքների ճշմարտության հաստատման իրավունքի պաշտպանություն» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
Ալիևն ընդգծել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից և կատարի միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունները: «Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է վճռականորեն դատապարտի գերեվարված և պատանդ վերցված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին: Դա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության կառուցման գործուն միջոցներից մեկը», - հավելել Է նախագահը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը