Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան բոլոր չվերթերը։ Այս մասին ավիաընկերութունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել երեկ երեկոյան այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում հակամարտությունն առավել սրվեց՝ Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։
Նշենք, որ մինչ այս պահը «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջում «ժամանումներ» բաժնում Qatar Airways-ի Դոհա-Երևան չվերթի կարգավիճակը չեղարկված չէ։ Ըստ կայքի՝ չվերթը Երևան կժամանի կեսգիշերն անց՝ 00։50։ Ենթադրվում է՝ իրավիճակի կարգավորման դեպքում չվերթը կարող է և իրականացվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը