14 10 2021

Ովքեր կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, փոխարենը կտանք սերտիֆիկացված տնկի․ Փաշինյան

Ովքեր կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, փոխարենը կտանք սերտիֆիկացված տնկի․ Փաշինյան

Մեր քաղաքացիների մի մեծ մասը տնամերձ այգիները չի դիտարկում որպես պոտենցիալ եկամտի աղբյուր՝ դե ծառ է, տնկած է, կա՛մ բերք կտա, կա՛մ չի տա: Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Այստեղ որոշակի մտածողության փոփոխության կարիք ունենք: Եթե մենք որպես եկամտի աղբյուր չդիտարկվող այդ տնամերձերը գումարենք, որտեղ ամեն դեպքում ինչ-որ ծառեր դրված են, բայց ռեալ եկամուտ տիրոջը չեն բերում, կարող ենք այդտեղ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած:

Խորհրդակցելով և մտածելով, թե ինչպես կարող ենք փոխել այս իրավիճակը, գաղափար ենք հղացել, որ պետական ծրագիր իրականացնենք հետեւյալ տրամաբանությամբ՝ այն քաղաքացիները, որոնք կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, այսինքն իրենց հողատարածքը մաքրել այդպիսի տնկիներից, կռավարությունը փոխարենը կտա սերտիֆիկացված տնկի, գումարած, եթե իրենք այդ տնկիների համար ունենան կաթիլային ոռոգման համակարգ: Ես արդեն համախպատասխան հանձնարարականը տվել եմ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ