Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բյուջեն հաշվապահություն չէ, բյուջեն կառավարության ամենակարևոր քաղաքական փաստաթուղթն է։ Բյուջետային ուղերձում է կառավարությունը ներկայացնում իր առաջնահերթությունները և քաղաքական նպատակները։
Այս տարվա բյուջեի նախագիծը, բոլոր հավելվածներով հանդերձ, երևի 2,000 էջ ծավալով փաստաթուղթ է, որից բյուջետային ուղերձը՝ 233 էջ։ Արցախյան հիմնախնդրին հատկացված է ընդամենը 69 ԲԱՌ․․․
ՀՀ կառավարությունը հայտարարում է, թե «շարունակելու է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»: Միթե՞ կարելի է այդքան անպատկառ ձևով ստել։ Էդ դու՞ք եք մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովում։ Էդ լու՞րջ, էդ ու՞մ վրա եք ծիծաղում։ Բայց դա էլ մի կողմ։ Կառավարությունը խոստանում է․ «աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»։ Սա Արցախը թուրքերին հանձնելու ամենապարզ խոստովանությունն է։ Նման բան կարելի է գրել որևէ երկրում ապրող ազգային փոքրամասնության մասին։ Օրինակ՝ մենք պահանջում ենք թուրքերից ապահովել այնտեղ ապրող հայերի իրավունքները և պաշտպանել մեր մշակութային կոթողները թուրք բարբարոսների կողմից պղծվելուց։ Բայց այս պահանջը կիրառելի չէ անկախ կամ կիսա-անկախ պետական կազմավորման նկատմամբ։ Մի հատ կասե՞ք ումից եք պահանջում պաշտպանել մեր կոթողները։
Սրանց հողատու քաղաքականությունը չվերջացավ նոյեմբերի 9-ի մղձավանջային գիշերը։ Հիմա էլ շարունակվում է և կշարունակվի այնքան, քանի դեռ ազգը նրանց կհանդուրժի․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը