08 10 2021

Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց այսօրվա իրավիճակում մարտական գործողությունները հեռանկարային են․ Սեյրան Օհանյան



«Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց այսօրվա իրավիճակում մարտական գործողությունները  հեռանկարային են»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՝ միաժամանակ  շեշտելով, որ  չի կարծում, թե հիմա պատերազմ կլինի:

Ըստ Սեյրան Օհանյանի այսօրվա իշխանությունները սահմանային իրավիճակում տիրող իրադրությունն ամբողջությամբ կապում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ, ինչն անընդունելի է.

«Այդ օրենքը ներքին սպառման համար է: Եթե նույնիսկ այս օրենքը գոյություն ունի, ապա նոյեմբերի 9-ին կանգնեցված պատերազմից հետո մենք իրավունք չունեինք այդ հատվածներում Ադրբեջանին հանձնել այն ռազմավարական բոլոր կետերը, բարձրունքները, ճանապարհները, որոնք վիճելի են մեր ու Ադրբեջանի միջև»,-ասաց Սեյրան Օհանյանը և հավելեց, որ սահմանազատման գործընթացից հետո դժվար է լինելու ադրբեջանցի զինվորականներին հետ շպրտելը։

Մասնրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ