07 10 2021

Հայաստանի ներսում մեզ քարոզում են ադրբեջանական թեզերը․ Անժելա Էլիբեգովա



Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի խոսքով ադրբեջանական քարոզչական թեզերը պարբերաբար, անընդհատ համառորեն լսվում է ՀՀ կառավարության, իշխող կուսակցության պատգամավորների շուրթերից։

 «Ալիևը մի բան է ասում, մեկ շաբաթ անց այդ նույն թեզերը լսում ես մեր իշխանավորների շուրթերից»,-ասում, է փորձագետը։

«Հարց է առաջանում՝ կամ բոլորը գժվել են, կամ այդ մարդիկ իսկապես կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները և մեզ հրամցնում ադրբեջանական օրակարգը։ Երբ մի բանը տասնյակ անգամներ կրկնվում է,  հասկանում ես, որ կա միտում՝ այդ մարդիկ ակնհայտորեն Հայաստանի ներսում մեզ քարոզում են ադրբեջանական թեզերը։ Ալիևը մի բան է ասում, մեկ շաբաթ անց այդ նույն թեզերը լսում ես մեր իշխանավորների շուրթերից։ Դա չի կարող նորմալ լինել»,- ասաց Էլիբեգովան։

 Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ