06 10 2021

Ո՞ր քարտեզը հիմք կհանդիսանա Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման համար․ մեկնաբանում է փոխվարչապետը



Հայաստանն  ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Ադրբեջանի հետ  սահմանագծման և սահմանազատման, որպես սահմանների որոշման բազիստ նշվում է նախկին սովետական սահմանները։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց, որ երբ նախորդ նիստում հարց էր բարձրացրել այն մասին, որ Արդբեջանը չի ճանաչել նախկին սովետական սահմանները,  Կառավարութոյւնը խոստացել էր այդ հարցն ուսումնասիրել, ինչպիսինն է ՀՀ կառավարությանը դիրքորշումը։

«Նախորդ քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ Կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ն ստեղծվել է Սովետական Հայաստանի հիմքի վրա, սակայն կառավարությունը չի նշում, թե որ թվականների սահմաններով ենք առաջնորդվելու։ Մինչդեռ սահմաները 70 տարիների ընթացքում միշտ փոփոխվել են։ ՀՀ անկախության հռչակման մասին Գերագույն խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը հղում է կատարում ՀՀ անկախության մասին 1990 թվականին օգոստոսի 23-ի հռչակագրին։ Սա էլ, ըստ Խաչատրյանի, հիմնվում է 1989-ի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Այսինքն` Սովետական Հայաստանը, որի հիմքի վրա ստեղծվել է ՀՀ–ն, ներառում էր ԼՂԻՄ 5 շրջանները և Շահումյանի շրջանը։ եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնելիս պետք է առաջնորդվեն Սովետական Հայաստանի սահմաններով, ապա արդյո՞ք ՀՀ–ն պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂ-ից»,- հարցրեց Խաչատրյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ամբողջական և համապարփակ իրավական հիմքերի և հենքերի հետազոտությունից հետո միայն պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ սկսելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ