05 10 2021

Քննիչ հանձնաժողովում սուտ խոսող պաշտոնյաները կազատազրկվեն, եթե իմ նախագիծը ընդունվի. Արամ Վարդևանյան



Եթե մենք ունենայինք անկախ դատական համակարգ, ապա հիմա որոշակի իրավական գործընթացներ պետք է մեկնարկած լինեին և պատասխաններ տրված լինեին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով պատերազմը չդադադարացնելու մասին եղած փաստերին: «Փաստացի ասում ենք, որ հոկտեմբերի 7-ին կարելի էր կանգնեցնել պատերազմը, չի կանգնեցվել, հոկտեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինն է ասել, որ հնարավոր էր կանգնեցնել, հայկական կողմը չի համաձայնվել: Այս պարագայում պետք է իրավական գործողություններ կատարվեին»,-ասաց նա: Պատգամավորն անդրադարձավ նաև պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ նշելով, որ հեղինակել է նախագիծ, որ քննիչ հանձնաժողովում սուտ կամ կեղծ տեղեկատվություն հայտնող պաշտոնյաները ենթարկվեն ազատազրկման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ