« Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղություն պարտադրելու մանդատ , իրենց ամբողջ գործունեությունը կառուցված է՝ համոզելու , առաջարկներ առաջադրելու վրա, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք պարտադրելու մանդատ չի ունեցել և մտածել, որ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է էապես ինչ- որ բաներ փոխել, չեմ կարծում, որ դա իրատեսական է»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավո՞ր է վերադարձնել Հադրութն ու Շուշին, այն դեպքում, երբ Նախագահը խոսում է ՝ Շուշին ու Հադրութը վերադրաձնելու հնարավորության մասին:
« Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի դերը Մինսկի խմբի շրջանակներում շեշտակի աճել է , բայց ակնհայտ է նաև որ Ադրբեջանը լրիվ ուրիշ դիրքերում է հայտնվել այս բանակցային գործընթացում, ակնհայտ է նաև, որ տարածաշրջանային առումով Ադրբեջանն ու Թուրքիան մեծացրել են իրենց ազդեցությունը , և այս ամենն իրար հակակշռելու են, շատ դժվար է հիմա ասել, թե ինչի կարելի է հասնել , սա կախված է մի շարք հանգամանքներից և հետագա զարգացումներից և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ տեսանկյունից: Ուղղակի պետք է արհեստավարժ բանակցող կողմ , պետք է հավատ, որ հնարավոր է ինչ որ բան փոխել , և պետք է Հայաստանն իր եղած հնարավորություններով մտնի այս պրոցեսի մեջ և վերցնի իր վրա պատասխանատվությունը , հիմա այս հանգամանքներից ոչ մեկն այսօր չկա, եթե ամեն ինչ շարունակվի այնպես , ինչպես այժմ է , որևէ հույս լինել չի կարող: Ամեն դեպքում երաշխավորվա՞ծ է որևէ բան՝ ոչ, բայց այն ինչ ունեք այսօր երաշխավորված ձախողում է, նաև՝ ապագայում: Հիմա փորձե՞նք դա անել, թե՞ չփորձենք, իհարկե պետք է փորձել, այլ ոչ թե Արցախի հարցն ամբողջությամբ գցել Ռուսաստանի գրպանը : Ռուսաստանն այս պատերզմից հետո շատ ավելի է հաշվի նստելու Ադրբեջանի մեծացած դերակատարության հետ տարածաշրջանում , ստիպված է լինելու»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը