02 10 2021

Մոտ ապագայում կարող է Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա. ԱԽ քարտուղար

Մոտ ապագայում կարող է Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա. ԱԽ քարտուղար

Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին Ալիևի հայտարարությանը։

«Եթե իսկապես պատրաստակամություն լինի, հուսով ենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հնարավոր մոտ ապագայում այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ»,-նշեց ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը պնդում է՝ Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, Արմեն Գրիգորյանն ասաց, որ կոնֆլիկտն ավարտված չէ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ատարածաշրջան այցը հաստատում է, որ կոնֆլիկտն ավարտված չէ։

«Ինչ վերաբերում է սահմանազատմանը և սահմանագծմանը, Հայաստանը պատրաստ է։ Մենք դրական ազդակներ չենք ստացել, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման»,-նշեց ԱԽ քարտուղարը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ