Այս օրերին կարծես օրակարգային են դարձել այս կամ այն նախկին պաշտոնյայի ձերբակալման, կալանավորման մասին լուրերը, բայց պետք է փաստենք, որ այսօր մեր անվտանգության և սահմանների հետ կապված հարցերը լուծված չեն, իսկ Ադրբեջանը վերահսկում է մեր երկրի ճանապարհահատվածները: Նշված հարցով ի՞նչ քայլեր են արվում մեր իշխանությունների կողմից անվտանգությունն ապահովելու համար. ՀՀ կառավարությունն՝ վարչապետի գլխավորությամբ անընդհատ խոսում է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին և կարծես՝ ստվերվում են մեր հարաբերություններն օրինակ՝ Ռուսաստանի ու Իրանի հետ: Մասնավորապես այս երկու պետությունների մասով ինչ քաղաքական օրակարգ ունենք, ինչո՞ւ են հենց մերձիշխանական շրջանակների կողմից գեներացվում հակառուսական տրամադրություններ, երբ փաստացի այսօր մեր սահմաններում անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահներն են: Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը