Երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք, լուրջ արդյունքների չհանգեցրին և մարտնչող տգետների իշխանությունը իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և երկու հանրապետությունների գլխին։ «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես և մենք զգուշացնում էինք, չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ», - ասաց ՀՀԿ նախագահը։
Երրորդ նախագահը նաև նշեց, որ եթե անհրաժեշտություն լինի՝ պատեհ պահին իրենք պատրաստ կլինեն շարունակել պայքարը նաև խորհրդարանից դուրս։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը