29 09 2021

Սյունիքից մեծ հոսք կա դեպի Երևան, մարդիկ անվտանգային հարցերից ելնելով այստեղ վարձով են բնակվում. Հռիփսիմե Ստամբուլյան



Ի՞նչ երաշխիք կարող եք տալ, որ կառուցապատողները կգնան և մարզերում բնակարաններ կկառուցեն, ապակենտրոմացում անելուց առաջ պետք է հասկանանք, թե հարակից ոլորտներում ինչ է արվելու: Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ եկամտահարկի վերադարձի կարգի վերանայման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

«Այս ծրագրի դուրս հանումը կարող է բերել լրջագույն խնդիրների, այս պահի դրությամբ մարզերում շինարարությունը նույն կերպ խթանված է, բայց կա փաստ, որ մարզերում 7 տոկոս է շինարարություն արվել, իսկ Երևանում 90 տոկոսից ավելի»,-ասաց նա՝ դիմելով Ֆինանսների փոխնախարարին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ