28 09 2021

Թողեք խոսեմ․ Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին



Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում արդեն 5-րդ փորձն էր՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանին:

Իշխանականները Ղազինյանի ընտրությանը դարձյալ քվեարկությամբ մերժեցին:
Ղազինյանը նախքան քվեարկությունը լքել էր դահլիճը։

Դրանից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փորձում էր դիմել Անդրանիկ Քոչարյանին, որը ամեն կերպ թույլ չէր տալիս արտահայտվելու Աբրահամյանին․

«Թողեք խոսել, պարոն Քոչարյան», ասաց Աբրահմայանը, այնուհետև շարունակեց. «Կարծում եմ՝ այս իրավիճակում դուք որպես մեծամասնություն, երկխոսության դիրքերից ելնելով պետք է ուղղակի փոխնախագահի պաշտոնում հաստատեիք ընդդիմության առաջադրած թեկնածուին և այս անիմաստ արտահերթ նիստերին վերջ տանք, անցնենք առաջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ