ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այս պատերազմի մասին վերջին մեկ տարում շատ բան խոսվեց։ Դրա գլխավոր մեղավորից և պատասխանատուից մինչև պարտության խորքային պատճառներ։
Սարսափելին այն չէ, որ մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել։
Խնդիրը նրանում է, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում երկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը