ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վարդան Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց` սեպտեմբերի 21-ի առիթով պարգևավճար ստացել է։ Նախարարը, սակայն, խնդրեց, դա կոչել ոչ թե «պարգևավճար», այլ «հավելավճար»: Նա նաև կոչ արեց լրագրողներին այդ փաստից չզարմանալ։ «Ամեն օր զարմանո՞ւմ եք, որ արևը դուրս է գալիս և մայր է մտնում, այս հարցը խնդրում եմ մի՛ շահարկեք»,-ասաց Դումանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը