ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը և երկուստեք մտահոգություն ունեն ստեղծված վիճակի հետ կապված Հարցին՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը անվտա՞նգ է ՀՀ քաղաքացիների համար, Արմեն Գրիգորյանը տվեց ոչ շատ սպառիչ պատասխան՝ որոշ խնդիրներ առաջացել են, բայց հույս ունեն, որ այդ ճանապարհը կկարողանանք անվտանգ շահագործել, որովհետև նոյեմբերի 9-ին համաձայնագրի համաձայն՝ այդ ճանապարհը հայկական կողմը պետք է կարողանա անվտանգ օգտագործել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը