24 09 2021

Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Վարդևանյան



Ադրբեջանի և Հայաստանի դատախազների հանդիպմանը ես կկարծեի, որ այդ սեղանին նստած պետք է խոսվեր մի բանի մասին, որ ՀՀ գլխավոր դատախազը կայացրել է որոշում՝ ձերբակալելու բոլոր այն մարդկանց, որոնք, այդ ադրբեջանական անհասնականալի ծագման անձինք ապօրինաբար գտնվում են ՀՀ սահմանների ներսում։ Պետք է խոսեր, երբ մեր բոլոր ռազմագերիներին արդեն վերադարձրած կլինեն, միգուցե գլխավոր դատախազը կփոխի իր որոշումը՝ ՀՀ-ում գտնվող այդ ադրբեջանցիների ձերբակալման մասին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Այդ առնչությամբ ՄԻՊ-ի հրապարակած տվյալներին անդրադառնալով՝ Արամ Վարդևանյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ ՄԻՊ-ը այնպիսի տվյալներ էր ներկայացրել, որ այդ պայմաններում հանգիստ նստել այդ մարդկանց խմբակի գլխավոր դատախազի հետ… դրանից հետո նստել, հանգիստ խոսել»։

Ըստ Վարդևանյանի, գնվում ենք մի պայմաններում, որ խոսում են՝ ՀՀ-ում ժողովրդից որևէ թաքուն պրոցեսներ չպետք է տեղի ունենան․ «Էլ թաքունը ո՞րն է, եթե մենք պարզում ենք միայն Թուրքիայի միջազգային հանցագործ նախագահ Էդրողանից, որ ՀՀ վարչապետը փորձում է հանդիպումներ ունենալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ