Բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր կա, բայց նաև վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի: Այս մասին սեպտեմբերի 20-ին Երևանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին: «Բանակցությունների միջոցով վստահ եմ, որ կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը կգործի նորմալ ձևով: Երկրորդը, դուք գիտեք, որ մենք նաև շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ, որը էլի քիչ կարեւոր չի, դա «Հյուսիս-Հարավ» ծրագրի Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներն են»,-ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը