Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցն Արցախ: Ադրբեջանը ֆրանսիացի պատգամավորի անունը «սև ցուցակում» է ներառել.
«Ադրբեջանի օրենսդրության խախտման համար պատգամավորի անունը ներառված է այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց մուտքն արգելված է մեր երկիր: Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի, Սարսել քաղաքի ներկայացուցչի նկատմամբ Ադրբեջանը մուտքի արգելք կսահամանվի»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիացի պատգամավորի այցն Արցախ «անպատասխանատու և սադրիչ պահվածք» է որակել, որն իբրև « խաթարում է հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը